«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Սրտի խոսք

Սրտի խոսք
30.06.2025 | 14:14

Սիրելիներ,

Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը, ինչպես միշտ, վերստին իմաստուն եւ փրկարար տնօրինություն է կատարել՝ ընդառաջ Սբ Գրիգոր Լուսավորչի օրհնաբեր տոնին:

Այո, մեր ժողովուրդն ի Հայաստան եւ ի Սփյուռս, մենք ամենքս՝ այր եւ կին, ծեր եւ երիտասարդ, հասարակություն եւ իշխանություն, հույժ կարիքն ունենք կանգ առնելու եւ մեր խղճի ու Տիրոջ առաջ ծնրադրելու՝ հաշիվ տալով ինքներս մեզ մեր խոսքերի ու գործերի համար: Եվ այս ապաշխարությունն իրագործելով մեր սուրբ տաճարներում, որոնց փրկավետ դռները բաց են, անխտի՛ր, ամենքի առջեւ:

Պետք է մեր կյանքից անհապաղ արմատախիլ անել բազում չար երեւույթներ, սովորույթներ, մոլություններ, վերացնել ախտավոր հարաբերություններ. կարիք ունենք վերանայելու մեր մոտեցումները, սրբագրելու մեր սխալները եւ ջանալու լինել կատարյալ, ինչպես եւ մեր Երկնավոր Հայրն է կատարյալ (հմմտ. Մատթ. Ե. 48):

Ահա՛, սիրելի ազգակիցներ, ինչի է մեզ կոչում մեր Սբ Եկեղեցին՝ հանձին Ամենայն Հայոց Հայրապետի, ով անհուն սիրով սիրում է իր ժողովրդին, իր Հայրենիքը եւ հայրական ներողամտությամբ Հայրապետական իր սերն ու օրհնությունն է բաշխում բոլո՛ր հայորդյաց՝ միշտ ջանքեր գործադրելով, որ ավետարանական հրեշտակաձայն սուրբ պատգամը կյանքի կոչվի հայոց կյանքում՝ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրա խաղաղո՜ւթյուն եւ հաշտությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ. Բ. 14), որոնց Արարիչ Աստված՝ Է-ն սիրեց:

Արդ, եկեք մենք էլ մեր հերթին՝ մեր հնարավորությունների ու կարողությանց սահմաններում, սիրելի հոգեւոր եղբայրներ եւ բարեպաշտ հայեր, ջանանք սեր, արդարություն, խաղաղություն եւ միություն սփռել ու հաստատել՝ թույլ չտալով, որ չարության սերմերն ապականեն մեր հայ կյանքի բարեբեր անդաստանը:

Եվ Աստված ասում է. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դո՛ւք արեք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են օրենքն ու մարգարեները» (Մատթ. Է. 12):

Տերունի այս պատվիրանին հակառակ ամե՛ն կարծիք, խոսք ու կոչ, իրավամբ, չարից է եւ կործանաբեր:

Թող Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի վարքը մեզ ամենքիս լինի ուղենիշ, եւ նրա անդադար բարեխոսությամբ ընդունելի լինեն մեր սրտագին աղոթքներն ու գործերն ի շինություն Հայրենի երկրի, ի բարօրություն Հայկազյան մեր ազգի եւ ի պայծառություն Հայոց Եկեղեցու:

Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք
Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից